10:39 | 21.01.22 | Նորություններ | 1502
Արհեստական բանականության վրա հիմնված Ռոբին ռոբոտին ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Հայաստան՝ Starta VC եւ Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։
Բացի SmartGateVC-ից, եւ հրեշտակ ներդրողներից, ընկերության նոր ներդրողներն են նաեւ Healthcare Equity Angels-ը, AiSprouts VC-ը, AngelsDeck-ը։
Ռոբինի առաքելությունն է օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը եւ ավելի թեթեւ դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։
Ֆինանսավորումից ստացված հասույթը կօգտագործվի Ռոբինի տեխնոլոգիայի առաջխաղացման, ինչպես նաեւ թիմի ընդլայնման համար։
«Մենք ուրախ ենք ողջունել մեր ներդրողներին մեզ հետ կիսելու այս կարեւոր ճանապարհը: Ներդրված ֆինանսները մեզ թույլ կտան շարունակել իրականացնել մեր առաքելությունը՝ որակյալ խնամքը հասանելի դարձնելու բոլորին եւ շուկա բերելու նոր սերնդի խնամող ռոբոտներ»,- նշել է ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Կարեն Խաչիկյանը։
Վերջերս Ռոբին ռոբոտը ճանաչվել էր հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։