11:36 | 25.11.21 | Նորություններ | 1782
«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021 թվականի առաջին փուլում հաղթել է 15 թիմ։ Նրանք կստանան շուրջ 1 440 000 դրամ մրցանակ։
Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։
Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն թիմերին եւ ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:
Հաղթող թիմերն են՝
1. Memopin
2. Garoon Tech LLC | «Գարուն Թեք» ՍՊԸ
3. HOVAK Energy
4. TOOP\ Թուփ
5. ThreeSmart
6. ՔայլՏեք
7. MiCoFe
8. ՆԱՆՈԲԻՈՏԵԽ ՍՊԸ
9. AI solutions for managing soil quality
10. MyKidz
11. L.A. Orbeli Physiology Institute of NAS RA
12. Uteach
13. Mindy
14. Doc2B (Shemm consulting)
15. Tripery
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնել են, որ հայտարարվել է «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի եւս մեկ փուլ:
Տեխնոլոգիական լուծումները պետք է առնչվեն այնպիսի ոչ-տեխնոլոգիական ուղղությունների, ինչպիսիք են կայունությունը եւ այլընտրանքային էներգիան, դիզայնը եւ ստեղծարարությունը, մշակումը եւ արտադրությունը, գիտությունն ու կրթությունը, գյուղատնտեսությունն ու համայնքային զարգացումը, առողջապահությունն ու հոգեբանությունը, զբոսաշրջությունը եւ հյուրընկալությունը եւ այլն։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ. դեկտեմբերի 2-ը, ժամը 23:59-ը։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: