11:14 | 22.11.21 | Նորություններ | 743

«1991 ստորաբաժանման» AI խմբի համար ընդունելությունը բաց է

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտնում է «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 5-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերի ընդունելության մասին։

Տվյալագիտության եւ արհեստական բանականության 6-ամսյա դասընթացներին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաները, ինչպես նաեւ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա ոլորտների առնվազն բակալավրի աստիճան ունեցող աղջիկները, որոնք դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվել ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Դասընթացն անվճար է, հայտերը ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Մանրամասներին ու դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։