14:22 | 07.09.21 | Նորություններ | 1621
Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի աջակցությամբ լուծվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում բնակվող Բաբայանների ընտանիքի 16 տարի կիսակառույց վիճակում գտնվող եւ վնասված տանիքով տան խնդիրը:
«Նախկինում կիսաքանդված տուն էր: Տարիներ առաջ, թշնամու արձակած «Գրադ»-ի արկերից վնասվել էր հարեւանի տունն ու մեր կիսակառույցի տանիքը: Տեղումների ժամանակ, թասեր էինք դնում, բայց անձրեւն ու ձյունը տուն էին լցվում: Այժմ ամեն ինչ այլ է. կիսակառույցը տուն է դարձել»,- ասել է տանտերը:
Տեսազանգի ընթացքում ընտանիքի հետ զրույցում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է.
«Երբ մարդն ունենում է վճռականություն եւ չի կոտրվում կյանքի դժվարություններից` բոլոր նպատակները դառնում են իրագործելի։ Երբ ծանոթացա Ձեր ընտանիքի պատմությանը, նկատեցի, որ ո՛չ տարիների դժվար կյանքը, ո՛չ էլ պատերազմում ոտքը կորցնելը, չեն փոխել Ձեզ։ Ձեր ամրությունը, կամքն ու լավատեսությունը դարձել են լույս եւ նպաստել երազանքի իրականացմանը։ Ամուր մնացեք, շեն պահեք Ձեր տունն ու հայրենի գյուղը»:
Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բնակարանաշինության ծրագիրն իրականացնում են ավելի քան 10 տարի: Այս տարի նախատեսվում է աջակցել 84 ընտանիքի: