11:36 | 27.08.21 | Նորություններ | 2064

DISQO-ն $ 85 միլիոնի ներդրում է ստացել

DISQO-ն հայտարարել է՝ Series B փուլով  85 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին։

2015 թվականին Արմեն Աճեմյանի, Արմեն Պետրոսյանի եւ Դրո Քոչարյանի հիմնադրած DISQO-ն այսօր ունի ավելի քան 300 աշխատակից:

DISQO-ի ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման ու շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններով են ապահովում շուրջ 175 աշխարհահռչակ բրենդերի, 125 խոշորագույն հետազոտական ընկերությունների եւ 35 առաջատար գովազդային գործակալությունների։

DISQO-ն նոր ներդրումը օգտագործելու է պրոդուկտի եւ ընկերության օպերացիոն գործընթացների ընդլայնման ու խթանման համար։ Ընկերությունը նաեւ կընդլայնի իր պլատֆորմի հասանելիությունն ու հնարավորությունները։

«Հաղթում են այն բրենդերը, որոնք ամենալավն են ճանաչում իրենց սպառողներին։ Կապելով մարդկանց մտքերն ու վարքագիծը՝ մեր պլատֆորմը տրամադրում է հատկանշական սպառողական վերլուծություններ՝ ապահովելով մրցակցային առավելություն։ Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ամբողջությամբ պատկերացնել բրենդերի ընկալումն ու փորձառությունը, սպառողական հետագիծն ու վերջնական շուկայական արտադրանքը»,- ասել է DISQO-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը։  

Ներդրողների ցանկը գլխավորում է Sageview Capital ներդրումային ֆոնդը՝ March Capital-ի եւ Valuestream Ventures-ի, ինչպես նաեւ ներկայիս ներդրումային ֆոնդերի՝ Alpha Edison-ի ու Bonfire Ventures-ի մասնակցությամբ։  Sageview Capital-ից Ավագ գործընկեր Դին Նելսոնը եւ March Capital-ից գործընկեր Վես Նիկոլսը կմիանան DISQO-ի տնօրենների խորհրդի կազմին՝ նպաստելու ընկերության հավակնոտ զարգացմանը եւ պրոդուկտի տեսլականին։