10:11 | 10.08.21 | Նորություններ | 1722
«Ռոստելեկոմ»-ը՝ վերահեռարձակող օպերատոր «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ, իր ցանցում կներկայացնի նոր սպորտային բովանդակություն։
Օգոստոսի 11-ից «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները հնարավորություն կունենան փորձնական եթերով դիտելու նոր սպորտային բազմաբովանդակ հեռուստաալիքները՝ «Vmedia» (ch 600) եւ «Vmedia+» (ch 601)։ Կարճ ժամանակ անց դրանք կվերանվանվեն, եւ ընկերությունը հանդես կգա երեք հեռուստաալիքներով` «VivaroSport» (ch 600), «VivaroSportLife» (ch 601) եւ «VivaroInSport»(ch 602):
Առաջիկայում Ռոստելեկոմի բաժանորդները հնարավորություն կստանան դիտելու ամենավարկանիշային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումները.
• ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա
• ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա
• ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա
• ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
• ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա
• Իտալիա. Սերիա Ա
• Իսպանիա. Լա Լիգա
• Գերմանիա. Բունդեսլիգա
««Ռոստելեկոմ»-ը «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ շարունակում է հանդես գալ նոր, ժամանակակից առաջարկներով։ Մենք կարեւորում ենք բաժանորդների նախասիրությունները եւ հերթական անգամ մեր ցանցում հասանելի ենք դարձնում որակյալ կոնտենտ՝ ներկայացնելով ամենադիտարժան եւ ամենաբարձր վարկանիշն ունեցող սպորտային հանդիպումները։ Վստահաբար, «Vmedia»-ն եւ «Vmedia+»-ը շատ կարճ ժամանակահատվածում կդառնան մեր հեռուստադիտողների ամենասիրված հեռուստաալիքները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նշված հեռուստաալիքների եթերում ֆուտբոլային հանդիպումներից բացի՝ հեռուստադիտողները կկարողանան հետեւել նաեւ բասկետբոլի, թենիսի, Ֆորմուլա 1-ի եւ մի շարք այլ մարզաձեւերի հեռարձակումներին։