15:48 | 04.08.21 | Նորություններ | 2215

Amazon-ը 10$ կվճարի օգտատերերի ափի հետքի դիմաց

Amazon-ը 10-ական դոլար կվճարի այն օգտատերերին, որոնք իրենց ձեռքի ափի հետքը կկցեն անձնական հաշիվներին, գրել է techcrunch-ը։

Amazon-ը խոստացել է 10 դոլար արժողությամբ կտրոններ նրանց, ովքեր Amazon Go առցանց դրամարկղի խանութներում վճարումների ժամանակ իրենց ձեռքի ափի հետքը կկապեն օգտահաշվին։ Հաճախորդները կտրոնները կկարողանան ծախսել Amazon-ում գնումներ կատարելիս:

Այդ տվյալների հավաքագրումն ընկերությանը թույլ կտա ավելի լավ թիրախավորել գովազդը՝ օգտագործելով այնպիսի տվյալներ, ինչպիսին է գնումների պատմությունը։ Մինչդեռ փորձագետները մտավախություն ունեն, որ հավաքված տվյալները կարող են օգտագործվել վերահսկողության համար։

2019-ին Amazon-ն արտոնագրել է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս վճարել ապրանքների համար՝ պարզապես մոտեցնելով ձեռքի ափը կենսաչափական սքաներին։