16:45 | 28.07.21 | Նորություններ | 1690

Մեկնարկել է Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի նոր շրջափուլը

Մեկնարկել է Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլը, որն իրականացվում է Nation in Action հարթակի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից։

Ինկուբատորին կարող են մասնակցել նախասաղմնային, սաղմնային եւ հետսաղմնային փուլերում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության հետեւյալ ոլորտներում.

- Տվյալների վրա հիմնված գյուղատնտեսություն:

- Առցանց կառավարման հարթակներ ու էլ. կոմերցիա:

- Սննդի արժեշղթայի արդյունավետության բարձրացում:

Ընտրված 20 թիմերը սեպտեմբերին կհրավիրվեն դեմո օրվան, իսկ լավագույն 8-ը կընտրվեն մասնակցելու հոկտեմբեր-հունվար ամիսներին անցկացվող ինկուբացիոն ծրագրին։

Շահող գաղափարներին տրվող ընդհանուր գումարը կազմելու է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ.

https://nationinaction.com/green-agritech-incubator-2021/

Դիմումները ընդունվում են այստեղ. https://bit.ly/AgritechVol4

Ինկուբացիոն շրջափուլը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: