17:35 | 20.07.21 | Նորություններ | 2325

Ձեռներեցության աշխարհի գավաթի եզրափակչում Հայաստանը եւս 1 տեղ կունենա

Ձեռներեցության աշխարհի գավաթի Հայաստանի ազգային եզրափակիչ անցել են 12 ստարտափ: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտնել է, որ դրանք եզրափակչում կմրցեն $100,000-ը գերազանցող մրցանակների համար եւ հաղթող երկու թիմերը կներկայացնեն Հայաստանը Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակիչում:

ՀԱՀ-ից տեղեկացրել են նաեւ, որ համաշխարհային եզրափակչում Հայաստանը նախկին մեկի փոխարեն ստացել է եւս մեկ լրացուցիչ տեղ:

Եզրափակիչ հասած 12 մասնակիցներից 4-ը գտնվում են գաղափարային փուլում, 5-ը` վաղ, իսկ 3-ը`աճի փուլում:

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական արդյունաբերական ուղղահայացներն են `SAAS /Enterprise Software, Health and Wellness, Foodtech and Agtech, Big Data/AI, Security, Blockchain, Media and Entertainment, IoT, Robotics:

Ազգային եզրափակիչ անցած տասներկու թիմերն են MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomrang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences:

Ձեռներեցության աշխարհի գավաթի Հայաստանի ազգային եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 24-ին, Երեւանի «Սիներջի» բիզնես կենտրոնում, իսկ աշխարհի գավաթի 2021 թվականի գլոբալ եզրափակիչը՝ նոյեմբերին Սաուդյան Արաբիայում: