09:55 | 03.07.21 | Նորություններ | 1452

Նախագահը հիշատակել է համատեղ վենչուրային ձեռնարկությունների ստեղծման հեռանկարը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Հայաստանում համատեղ վենչուրային ձեռնարկությունների ստեղծման հեռանկարի մասին:

«Աշխարհը փոխվում է շատ կտրուկ ու շատ արագ: Դա հաշվի առնելով՝ մենք նախաձեռնել ենք ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը: Այս նախագծով փորձում ենք Հայաստան բերել արհեստական բանականության ոլորտում գործով բարձրակարգ ընկերությունների՝ ստեղծելու համատեղ վենչուրային ձեռնարկություններ», - ասել է Արմեն Սարգսյանը՝ «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստի իր ելույթում: