11:18 | 01.07.21 | Նորություններ | 1961

ՀՀ-ում ստարտափները կարող են արտոնագրել իրենց համակարգչային ծրագրերը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական հարաբերությունները։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր Սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանն ասել է, որ նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։

«Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտապների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու եւ դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Փոփոխությունները եւ Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման եւ երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաեւ տնտեսական աճի խթանման համար»,- ասել է նա։

Արտոնագրերին դիմելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ Մտավոր Սեփականության գործակալության պաշտոնական կայքում։