14:10 | 16.06.21 | Նորություններ | 1119
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Սանկտ-Պետերբուրգում «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ քննարկել է Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման եւ մի շարք այլ հարցերի։
Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու է 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվող գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։