10:48 | 24.05.21 | Նորություններ | 1079

Արմեն Սարգսյանը մասնակցել է FAST-ի խորհրդի առցանց հանդիպմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության, հետագա ծրագրերի, ինչպես նաև դրանց իրագործման հնարավորությունների և ուղիների շուրջ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:  

FAST-ի խորհրդակցական խորհրդի անդամների թվում են միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախկին նախագահ Սերժ Չուրուքը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: