Իլյա Կորոբով, DatAart-ի դիզայներ
Արսեն Բաղդասարյանը
Ալեքսեյ Պոմիգալով, DataArt-ի խմբագիրներից
Ռադիկ Անանյանը
Ռաֆայել Սարգսյանը
18:10 | 19.05.21 | Հոդվածներ | exclusive 22072
Անսովոր ու հետաքրքիր նախաձեռնություն է ներկայացրել DataArt ընկերությունը։ Իր IT թանգարանում DataArt-ը ներկայացրել է նոր ցուցադրություն՝ «Հայաստանի մաթեմատիկական մեքենաները»: Այն հայկական կիբեռնետիկայի ծագման մասին պատմող փաստավավերագրություն է՝ ավելի քան 400 ցուցանմուշով։ Itel.am-ի եւ DataArt-ի համագործակցության շնորհիվ առաջիկա օրերին որոշ նյութեր հայերեն լեզվով կներկայացվեն մեր կայքում: Մինչ այդ Itel.am-ը պարզել է վիրտուալ ցուցահանդեսի ստեղծման, նյութերի հավաքման պատմությունը՝ հանդիպելով գաղափարի հեղինակներին, իրականացնողներին եւ հերոսներին։
Մեկ բաժակ կոնյակի շուրջ
Սեղանի շուրջ հավաքված եւ միմյանց կոնյակով շնորհավորող այս մարդիկ նշում են ոչ միայն վիրտուալ ցուցահանդեսի հաջող մեկնարկը, այլեւ ընթացքն ու միմյանց, վերջապես, հանդիպելու հնարավորությունը։
Նրանք մեկ տարի շարունակ հավաքել են ցուցանմուշներն ու պատմությունները, օգտվել բոլոր հնարավոր աղբյուրներից ու դիմել բոլոր այն մարդկանց, որոնք կարող էին օգտակար լինել։
Փաստահավաքության ընթացքում պարզվել է, որ նյութերն այնքան շատ են, որ պետք է բաժանել երկու մասի։ Առաջինը միավորել հետպատերազմյան Հայաստանի, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման եւ այնտեղ մշակված առաջին համակարգիչների պատմության մեջ, իսկ երկրորդում ներկայացնել 1960-ականների Երեւանի կյանքը դրվագներով։
Սեղանակիցները՝ նախագծի հեղինակներն են ու հերոսները
Արսեն Բաղդասարյան, DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն
Սանկտ-Պետերբուրգի մեր կոլեգաները մի օր նամակ ուղարկեցին, որտեղ, մասնավորապես, գրել էին.
«Մենք պարզել ենք, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում եղել է զարգացած կիբեռնետիկա, մաթեմատիկական մեքենաների գործարան։ Այն, որ այսօր Հայաստանն համաշխարհային IT ոլորտում իր տեղն ունի, արմատները պետք է փնտրել պատմության մեջ։ Ուզում ենք պատմել հայկական կիբեռնետիկայի ահռելի ներուժի մասին, հնարավորինս դրվագաբար ներկայացնելով, թե ինչ է եղել եւ ինչու»։
Արսեն Բաղդասարյանը
Իլյա Կորոբով, DatAart-ի դիզայներ
Ալեքսեյ Պոմիգալով, DataArt-ի խմբագիրներից
Ռադիկ Անանյանը
Ռաֆայել Սարգսյանը