16:33 | 04.05.21 | Նորություններ | 1671

    Հայտնի է ամենաերիտասարդ կրիպտոմիլիարդատիրոջ անունը

    Ethereum բլոկչեյն հարթակի եւ համանուն կրիպտոարժույթի հիմնադիր Վիտալիկ Բուտերինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ կրիպտոմիլիարդատերը:

    Forbes-ի փոխանցմամբ, 27-ամյա Բուտերինի կարողությունը գնահատվում է 333,520 էթերիում կամ $1,09 մլրդ:

    Ներկայում էթերիումի կապիտալիզացիան կազմում է $387,6 մլրդ: Այս ցուցանիշով այն կրիպոտարժույթների շարքում զիջում է միայն բիթքոինին, որի կապիտալիզացիան $1,05 տրիլիոն է:  

    2018թ. Բուտերինը Forbes-ի կողմից հայտնվել էր կրիպտոարժույթ ունեցող ամենահարուստ մարդկանց շարքում: