14:22 | 14.04.21 | Նորություններ | 797

Apple-ի գարնանային նորույթները կներկայացվեն ապրիլի 20-ին

Apple-ը պաշտոնապես հայտարարել է ապրիլի 20-ին կայանալիք գարնանային շնորհանդեսի մասին:

Ապրիլի 13-ին հնարավոր ներկայացման մասին պատմեցին լրագրողները, որոնք Siri ձայնային օգնականից պատահաբար իմացել էին միջոցառման անցկացման օրը:

Նույն օրը երեկոյան Apple-ը պաշտոնապես միջոցառման հրավերներ էր ուղարկել: Միջոցառմանը ուղիղ եթերում կարելի է հետեւել Apple-ի պաշտոնական կայքում:



Ակնկալվում է, որ շնորհանդեսի ընթացքում Apple-ը կցուցադրի բարելավված պրոցեսորով եւ տեսախցիկներով iPad Pro-ն եւ AirTag-ը:


Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին էլ կկայանա Samsung-ի առցանց միջոցառումը՝ Galaxy Unpacked անվանմամբ: Դրա շրջանակում կարող են ներկայացվել Galaxy Book Pro եւ Pro 360 նոթբուքերը, ինչպես նաեւ Galaxy Z Fold 3 եւ Galaxy Z Flip 2 ծալվող սմարթֆոնները: