15:46 | 05.04.21 | Նորություններ | 16441

Հայտարարվել է համավարակի տարածման մոդելավորման մրցույթ

Այսօր ամբողջ աշխարհում որոնվում են ուղիներ, որոնք թույլ կտան պահպանելու տնտեսական ակտիվությունը՝ COVID-19-ի համավարակը ճնշելու հետ մեկտեղ։

Որոշ քաղաքներում եւ համալսարանական կամպուսներում կիրառված եւ բարձր արդյունավետություն ցուցաբերած ռազմավարություններից է պարբերական թեստավորումը։

Այս ռազմավարությունը մաթեմատիկորեն գնահատելու նպատակով Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի Հետազոտությունների եւ գործարարության կենտրոն հիմնադրամը հայտարարել է մրցույթ, որը բաց է հետազոտողների (նաեւ խմբերի) համար:

Նպատակն է մոդելավորել համավարակի տարածումը որպես ռազմավարություն՝ «պարբերական թեստավորման» եւ այլ արդյունավետ միջոցների կիրառման պայմանով եւ համեմատել այն ընթացիկ մոդելի հետ, որի դեպքում թեստավորումն ու ինքնամեկուսացումը կիրառվում են ախտանիշների առկայության պարագայում։

Մրցույթի հովանավորն է CoronaTest կազմակերպությունը, որն առաջարկում է համավարակի ճնշմանն ու տնտեսության պահպանմանը միտված համապարփակ լուծումներ։

Մրցույթի նախնական գրանցումը բաց է մինչեւ ապրիլի 9-ը ներառյալ: Տեխնիկական նկարագիրն ու կանոնները հասանելի են այստեղ: Մրցանակներն են. 1-ին տեղ՝ 300.000 դրամ, 2-րդ տեղ՝ 200.000 դրամ, 3-րդ տեղ՝ 100.000 դրամ: