11:52 | 01.04.21 | Նորություններ | 1700

Հայկ Չոբանյանը ԲՏԱ նախարար կնշանակվի

Հայկ Չոբանյանն ազատվել է Հայաստանի Տավուշի մարզպետի պաշտոնից։

Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայկ Չոբանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին՝ նշանակվելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Հակոբ Արշակյանը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել էր մարտի 31-ին։