11:48 | 01.04.21 | Նորություններ | 1110

«Յանդեքս»-ը նոր լոգոտիպ ունի

«Յանդեքս»-ը ներկայացրել է ընկերության նոր լոգոտիպը. այն հրապարակվել է ընկերության կայքի գլխավոր էջում:

«Յանդեքս-Որոնումների» դիզայնի գծով տնօրեն Գեննադի Լոխտինը մեկնաբանելով լոգոտիպի փոփոխությունը, նշել է, որ նախկին լոգոտիպը ստեղծվել էր ավելի քան 13 տարի առաջ:
 


«Այդ ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ ինտերնետ ընկերությունը կարող է զբաղվել պրոդուկտների առաքմամբ, վճարումների համակարգ մշակել եւ ինքնավար մեքենաներ ստեղծել: Ընկերության նոր ինքնությունն արտացոլում է «Յանդեքս»-ի ժամանակակից ուղին եւ լավ է նայվում տարբեր հարթակներում՝ սկսած սմարթֆոնի էկրանից մինչեւ գնված պրոդուկտների տոպրակ: Այն նաեւ հիշեցնում է, որ «Յանդեքս»-ի ծառայությունները ստեղծված են ընդհանուր տեխնոլոգիայով եւ ընդհանուր սկիզբ ունեն՝ որոնման համակարգը»,- նշել է Գեննադի Լոխտինը:

«Յանդեքս»-ի լոգոտիպի էվոլյուցիային կարելի է հետեւել այստեղ: