Slack կորպորատիվ մեսենջերի ղեկավարությունը հայտարարել է հարթակում առաջիկայում ձայնային նոր գործառույթների ավելացման մասին:
Առաջին հերթին հասանելի կդառնա միմյանց աուդիո հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը: Այն արդեն բետա-թեստավորման փուլում է:
Slack-ը նախատեսում է գործարկել նաեւ վիրտուալ սենյակներ՝ միայն ձայնային հաղորդակցության համար՝ Clubhouse-ի օրինակով: Սենյակին հնարավոր կլինի միանալ ցանկացած պահի՝ առանց նախապես հանդիպում նշանակելու: