Facebook-ից Հայաստանում 1.5 մլն մարդ է օգտվում: We Are Social գործակալության հրապարակած Digital in 2021 զեկույցի համաձայն, Facebook-ի հայաստանյան օգտատերերի 51.9%-ը կանայք են, 48.1%-ը՝ տղամարդիկ: Լսարանի 97.5 տոկոսը սոցցանց մուտք է գործում մոբայլ սարքերից:
14:09 | 25.03.21 |
Հայաստանում սոցցանցերի ակտիվ օգտատեր է 1.8 մլն մարդ
Զեկույցի համաձայն, 2021թ. հունվարի տվյալներով՝ Հայաստանից ամենաշատ այցելվող կայքերի եռյակն ունի հետեւյալ տեսքը՝ Google.com, YouTube.com, Bongacams.com:
Google-ում Հայաստանից որոնումների առաջատար եռյակն ունի հետեւյալ տեսքը՝ Facebook.com, List, Youtube:
YouTube-ում որոնումների եռյակն ունի հետեւյալ տեսքը՝ erger, sriun sona, Full House
Զեկույցը փաստում է, որ մոբայլ կապից օգտվողների թիվը կազմում է 3.78 մլն, ընդ որում՝ կանխավճարային բաժանորդները կազմում են 81.4%, իսկ հետվճարայինները՝ 18.6%: