17:44 | 02.03.21 | Նորություններ | 24084

Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին

Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նվերների 8 տարբերակներից ցանկացածը։

Մտերիմներին պիտանի եւ օգտակար նվերների ցանկում են ձայնային սարքավորումները, էլեկտրական թեթեւ փոխադրամիջոցները, ակնթարթային ֆոտոխցիկները, խելացի ժամացույցները, ռոբոտ-փոշեկուլը, սմարթֆոնները, լիցքավորող սարքերն ու հեռախոսի պատյանները։

Առկա տեսականին հնարավոր է ձեռք բերել Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ Ucom-ի առցանց խանութում՝ կանխիկ եւ ապառիկ տարբերակով։

Մասնավորապես HIPER BX635 էլեկտրական հեծանիվը հնարավոր է ձեռք բերել կանխիկ 349 900 դրամով կամ ամսական ընդամենը 9 720 դրամով՝ մինչեւ 36 ամիս ապառիկ ձեւակերպելու դեպքում։ Instax SQ 6 GRAPHITE ակնթարթային ֆոտոխցիկը հասանելի է կանխիկ 73 600 դրամով կամ ամսական ընդամենը 2 040 դրամով՝ մինչեւ 36 ամիս ապառիկ ձեւակերպելու դեպքում։ Ապառիկը «Յունիբանկ» ԲԲԸ աջակցությամբ 36 ամսով ձեւակերպելու պարագայում առաջին 12 ամսվա ընթացքում գնորդները կօգտվեն 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի եւ 0% սպասարկման վճարի հնարավորությունից: Ավելին՝ սարքավորումները ձեռք բերելիս չկա Ucom-ի որեւէ ծառայությանը բաժանորդագրվելու պարտավորություն։

«Գարնանային տոների առիթով Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններում գնորդներն իրենց մտերիմների համար կարող են նվերներ ընտրել իջեցված գներով տեսականուց։ Այն իսկապես բազմազան է՝ ռոբոտ-փոշեկուլից մինչեւ սմարթֆոնի պատյան»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առաջարկի շրջանակում ներկայացված սարքավորումների քանակը սահմանափակ է եւ դրանք նշյալ պայմաններով հնարավոր է ձեռք բերել մինչեւ մարտի 10-ը։