15:09 | 24.02.21 | Նորություններ | 2489

    Twitter-ը 35 հայկական օգտահաշիվ է արգելափակել՝ «Ադրբեջանը թիրախավորելու» մեղադրանքով

    Twitter-ը հայտարարել է Հայաստանի կառավարության հետ կապ ունեցող 35 օգտահաշվի արգելափակման մասին:

    Դրանք, Twitter-ի բնորոշմամբ, արգելափակվել են «Ադրբեջանը թիրախավորելու» պատճառով:  

    «Որոշ դեպքերում, ֆեյք օգտահաշիվները նպատակ են ունեցել ներկայացնել Ադրբեջանի կառավարությանը կամ քաղաքական գործիչներին, ինչպես նաեւ հանդես են եկել որպես լրատվական հարթակներ, որոնք գործում են Ադրբեջանում: Օգտահաշիվները ներգրաված են եղել սփամ գործողություններում՝ հետեւորդներ ներգրավելու եւ այդ նարատիվը զարգացնելու նպատակով»,- հայտնել են Twitter-ում:



    Twitter-ը նաեւ հայտնել է Ռուսաստանում եւ Իրանում հարյուրավոր օգտահաշիվներ արգելափակելու մասին: