17:12 | 23.02.21 | Նորություններ | 2591

Peddy ռոբոտը՝ տնային կենդանիների ընկեր

Հարավկորեական Guru IoT ընկերության Peddy ռոբոտը կարող է հոգ տանել ընտանի կենդանիների մասին՝ տիրոջ բացակայության դեպքում:

Peddy-ն կարող է կերակրել կենդանուն, զվարճացնել եւ տեսազանգեր կատարել տիրոջ հետ: Ջերմաստիճանի, խոնավության եւ աղմուկի ներկառուցված սենսորները թույլ են տալիս ռոբոտին արձագանքել շրջակա միջավայրի հանկարծակի փոփոխություններին՝ փոխանցելով ողջ տեղեկատվությունը տիրոջ սմարթֆոնին:


«Peddy-ի միջոցով տերերը կարող են տեսազրույցներ ունենալ իրենց սիրելի կենդանիների հետ, երբ տանից հեռու են: Քանի որ ռոբոտը հագեցած է էմոցիոնալ փոխազդեցության գործառույթով, այն կարող է օգնել տնային կենդանիներին հաղթահարել դեպրեսիան, որն առաջացել է COVID-19-ի պատճառով զբոսանքների թվի կրճատման արդյունքում»,- նշել են ընկերությունում:  

Ռոբոտի քաշը 3,8 կգ է: Այն հագեցած է GPS ընդունիչով, մի շարք սենսորներով, Bluetooth 4.0 ինտերֆեյսով: Այն կարող է շարժվել 10 սմ/վ արագությամբ եւ արժե շուրջ $315: