15:07 | 14.01.21 | Նորություններ | 4042

Ucom. «Լուրջ կրճատումների» մասին լուրն աբսուրդային է

Մամուլում տարածված Ucom-ում իբր «լուրջ կրճատումների» մասին լուրին ի պատասխան, ընկերությունը հայտարարություն է տարածել:

«Այն, մեղմ ասած, աբսուրդային է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Ավելին՝ Ucom ընկերության 2021թ. ռազմավարական զարգացման պլանը հաջողությամբ իրականացնելուն եւ կատարողական ցուցանիշների նախատեսված մակարդակին հասնելուն զուգընթաց, աշխատակազմը կընդլայնվի։

Հրապարակված ասեկոսեների աղբյուրի եւ դրա ձգտումների մասին տեղեկացված ենք եւ նախընտրում ենք մնալ Ucom ընկերության բիզնես նպատակների եւ դրանց հասնելու մեջ՝ պրոֆեսիոնալիզմի սահմաններում»:

Ընկերությունում հավելել են, որ Ucom-ին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար ընկերության մամլո ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով կապի պաշտոնական միջոցներով եւ սոցիալական բոլոր հարթակներով։