11:21 | 12.01.21 | Նորություններ | 3703
«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» բութքեմփ ծրագիրն ընդունում է հայտեր:
Կարող են դիմել այն կանայք, որոնք ցանկանում են զբաղվել ձեռներեցությամբ կամ հիմնել ընկերություններ՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիական, արտադրական (օր․՝ թեթեւ արդյունաբերության, սննդի եւ այլ) ոլորտներում:
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը եւ նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում:
Բութքեմփ ծրագրի տեւողությունը 7 շաբաթ է, որը կիրականացվի առցանց ձեւաչափով:
Մանրամասները հասանելի են այստեղ: Դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի հունվարի 13-ը:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է Հայաստանում ծրագրի մասնակից կին ձեռներեցների գաղափարների իրականացում, ընկերությունների հիմնում, մասնակիցների ընկերությունների ընդլայնում եւ հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ներգրավում, տեխնոլոգիական լուծումների կիրառում՝ ոչ տեխնոլոգիական բիզնեսներում։