12:40 | 25.12.20 | Նորություններ | 6871

Նախագահը եւ «Ստարտափ Արմենիա»-ի թիմը քննարկել են ՀՀ-ում ստարտափների զարգացման հեռանկարները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա:



Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին:

2016 թ. ստեղծված «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հիմնական նպատակն է զարգացնել ստարտափ էկոհամակարգը Հայաստանում, աջակցել ստարտափ համայնքին:

Հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ նախագծեր, որոնց շարքում են՝ ստարտափ ակումբների ստեղծումը ՀՀ մարզերում, «Coworking Armenia», «Sevan Startup Summit» եւ «Seaside Startup Summit» նախաձեռնությունները: