11:45 | 24.12.20 | Նորություններ | 3237
Կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հերթական աջակցությունն է տրամադրում մեր վիրավոր զինծառայողներին:
Այս անգամ ընկերությունն ամանորյա կորպորատիվ նվերների ողջ ֆինանսական միջոցներն ուղղել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում («Զինվորի տուն»), «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ Այրվածքաբանության ազգային կենտրոնումբուժում ստացող հաշմանդամ զինծառայողների համար անվասայլակներ ձեռք բերելուն:
Անվասայլակներն ընտրվել են զինծառայողների հարմարավետությանը համապատասխան՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարիքներն ու բժիշկների ցուցումները:
Նախաձեռնության շրջանակներում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ կենտրոնի գլխավոր բժշկուհի, վերականգնողաբան Լուսինե Պողոսյանի հետշրջայց կատարեցին, ծանոթացան կենտրոնի պայմաններին, բուժում ստացող զինծառայողների խնդիրներին:
«Մեզ համար շատ կարեւոր է հիմա եւ այսուհետ կանգնել բոլոր այն զինծառայողների կողքին, ովքեր իրենց կյանքը եւ առողջությունը չխնայեցին՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության: Նրանց սխրանքն անգնահատելի է, եւ մեր կողմից կազմակերպվող այս եւ նմանատիպ այլ նախաձեռնությունները նպատակ ունեն որոշ չափով թեթեւացնելու զինծառայողների կարիքները եւ արտահայտելու մեր պատրաստակամությունը՝ բանակին եւ զինվորին աջակցելու գործում: Վստահ եմ՝ մեր գործընկերները կողջունեն մեր այս քայլը, եւ ինչու՝ ոչ, կմիանան եւ հանդես կգան համանման նախաձեռնություններով: Շնորհակալ ենք բոլոր զինծառայողներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Ռոստելեկոմ» ընկերությունըմշտապես համագործակցում է ՀՀ ՊՆ հետ՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով հայրենիքի սահմանների ամրապնդման, զինվորների համար բարենպաստ պայմանների ապահովման եւ զինծառայողների ապահովագրման գործընթացներին: