13:38 | 23.12.20 | Նորություններ | 3390

«Կասպերսկի». Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին

Հայաստանում 2020թ. երրորդ եռամսյակում տեղային սպառնալիքների բախվել է համակարգիչների օգտատերերի 23,71%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 18,44%, իսկ Ադրբեջանում՝ 27,85%:

2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 29,55%, Վրաստանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 22,55%-ը, իսկ Ադրբեջանում՝ 34,75%-ը:

2020-ի հուլիս-սեպտեմբերին տեղային սպառնալիքները Հայաստանում գրոհել են օգտատերերի 29,3%-ին, Վրաստանում՝ 22,6%-ին եւ Ադրբեջանում՝ 30%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի երրորդ եռամսյակում ամենաշատը տեղային սպառնալիքների բախվել են Աֆղանստանի՝ (49,27%), Թուրքմենստանի (45,07%) եւ Մյանմայի (42,76%) օգտատերերը։

Ինչպես նշում են փորձագետները, տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար հարկ է միշտ հակավիրուսով ստուգել հանովի կրիչները։

Անհրաժեշտ է նաեւ համակարգչում անջատել հանովի կրիչների ֆայլերի (նիշք) ավտոմատ գործարկման գործառույթը, իսկ կորպորատիվ օգտատերերը պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը եւ պատշաճ վերահսկողություն սահմանեն  միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ եւ սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։