11:09 | 03.12.20 | Նորություններ | 3661

TikTok-ը մինչեւ 3 րոպե տեւողությամբ տեսանյութերի գործառույթ է թեստավորում

TikTok հավելվածը, որը ներկայում թույլատրում է հարթակ ներբեռնել մինչեւ մեկ րոպե տեւողությամբ կոնտենտ, թեստավորում է մինչեւ 3 տեւողությամբ տեսանյութերի ներդրման գործառույթը:

Այս մասին հայտարարել է սոցցանցերի մասնագետ Մեթ Նավարրան: Նրա խոսքով, նոր գործառույթն այս պահին վաղ թեստավորման փուլում է գտնվում եւ այս շաբաթ հասանելի է դարձել օգտատերերի որոշակի հատվածի:


Տեսանյութերի տեւողության ավելացումը թույլ կտա ընդլայնել հարթակում ներկայացվող կոնտենտը, այդ թվում հնարավոր կլինի ներբեռնել ֆիլմերի ամբողջական թրեյլերներ, դիմահարդարման դասեր եւ ոչ միայն: