14:17 | 27.11.20 | Նորություններ | 3049
2020թ. սկզբին Samsung-ը ներկայացրեց Neon անունով «արհեստական մարդ» պրոդուկտը:
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ մինչեւ դեկտեմբերի վերջ այն կսկսի գործել սմարթֆոններում: Այս օրերին նախագիծը թեստավորման փուլում է գտնվում, եւ շաբաթներ անց կհայտնվի Samsung-ի սմարթֆոններում:
Neon-ը, ըստ պաշտոնական նկարագրության, արհեստական մարդ է, որը նման է իրական մարդուն: Այն ձայնային օգնական չէ, ոչ էլ ռոբոտ: Իրենից ներկայացնում է վիդեոչատ՝ համակարգչային մարդու հետ, որն իրական տեսք ունի:
Հավելենք, որ Neon-ի միջոցով համացանցում ինֆորմացիայի որոնումը տեւում է ընդամենը մի քանի միլիվայրկյան: