Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական բջջային եւ ֆիքսված ցանցերի, ինչպես նաեւ դեպի ՀՀ Beeline-ի բջջային ցանց ելքային զանգերի համար։
Ընկերությունը նաեւ 0 դրամ/րոպե սակագին է սահմանում Հայաստանի Հանրապետությունից, Beeline-ի բոլոր բջջային համարներից, դեպի Արցախի բջջային եւ ֆիքսված ցանցեր զանգերի համար։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։