CyHub Armenia նախաձեռնությունը, հղում կատարելով ռուսական աղբյուրներին, կոչ է անում Chrome/Chromium դիտարկիչներից հեռացնել Nano Defender ընդլայնումը, եթե այն տեղադրված է ձեր մոտ:
Նշվում է, որ ինտերնետ կայքերում գովազդ անջատող «Նանո Դեֆենդերը» (Nano Defender) անվանվող ընդլայնումը հոկտեմբերի 3-ին վաճառել են չնշված «թուրքական ծրագրավորողների խմբին»։
«Մի քանի օր անց, այդ նոր թուրք տերերը ձեւափոխել են ծրագիրը այնպես, որ նա գաղտնի հետեւում է օգտագործողների ամեն քայլին։ Ստուգելու համար, թե արդյոք այն տեղադրված է ձեր համակարգչում, Քրոմ կամ Քրոմիում դիտարկիչում բացեք «chrome://extensions/» հասցեն, ապա սեղմելով Ctrl + F, էջի որոնման մեջ գրելով «Nano Defence» ստուգեք, արդյոք այն կա ձեր ընդլայնումներում»։
Մանրամասները հասանելի են այստեղ: