ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական եւ ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:
Պարապմունքները նախատեսված են 20-ից 35 տարեկան երիտասարդների համար։
Դասընթացը ներառում է․
- տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի եւ գործառույթների վերաբերյալ,
- համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց,
- ԱԹՍ-ի մոդելավորում եւ պատրաստում,
- դաշտային պարապմունքներ։
Դասընթացի տեւողությունը մեկ ամիս է, ամենօրյա գրաֆիկով` օրական 2-3 ժամ տեւողությամբ։ Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Հիշեցնենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող եւ դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ պատրաստելն է: Այսօր խմբակում սովորում է ավելի քան 30 պատանի ու երիտասարդ: