11:01 | 08.10.20 | Նորություններ | 4620

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել

    Ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ, հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

    Նա ԱՄՆ-ից նվիրատվություններ անողներին կոչ է արել սկզբում այցելել www.armeniafund.org, ապա այնտեղից սեղմել DONATE կոճակը:

    Հայկակ Արշամյանը հավելել է, որ ԱՄՆ-ի հիմնադրամի նվիրատվության էջի կլոնի մասին արդեն դիմել են տեղի համապատասխան մարմիններին: