10:41 | 24.09.20 | Նորություններ | 11264

«Ռոստելեկոմ»-ի ցանցում այսուհետ հնարավոր է դիտել Viasat ըկերության բոլոր հեռուստաալիքները

Սեպտեմբերի 23-ից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդներին հասանելի են համաշխարհային բարձր վարկանիշ վայելող Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները։

Viasat hեռուստաալիքները առանձնանում են իրենց տարաբնույթ եւ բազմաժանր բովանդակությամբ՝ ֆիլմեր, ուսուցողական, ժամանցային, սպորտային եւ այլն, ապահովելով ընկերության բաժանորդների հետաքրքիր հեռուստաժամանցը։

Բացառապես «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան վայելելու Viasat ալիքների VIP փաթեթը՝ ի հավելումն ընկերության մյուս հեռուստաալիքների։

Viasat ընկերության կողմից ներկայացվող հեռուստաալիքները հետեւյալն են.

•    Viasat Explore – այս հեռուստաալիքը բոլոր նրանց համար է, ովքեր մշտապես փնտրում են նոր արկածներ, արտասովոր զգացողություններ՝ նորովի բացահայտելով մեզ շրջապատող աշխարհը
•    Da Vinci – իր ոճի մեջ եզակի այս ուսուցողական հեռուստաալիքն օգնում է բոլոր տարիքի հետաքրքրասերներին ճամփորդել գիտության անծայրածիր աշխարհում՝ վերածելով ուսուցումը հետաքրքիր ժամանցի
•    Viasat Nature – այս հեռուստաալիքով խոսում է բնությունը՝   պատմելով մեր մոլորակի զարմանահրաշ գեղեցկության ոգեւորիչ պատմությունը
•    Viasat History – հեռուստաալիքի միջոցով հնարավոր է ճանապարհորդել պատմության ամենագաղտնի անկյուններով՝ բացահայտելով մարդկային քաղաքակրթության զարգացումը հեղինակավոր պատմաբանների տեսանկյունից
•    TV 1000 – հազար ֆիլմ՝ համաշխարհային կինոարտադրության լավագույններից
•    TV 1000 Action – անսպառ էներգիա եւ ադրենալին Action ժանրի լավագույն ֆիլմերից
•    TV 1000 Русское Кино – այս ալիքով հնարավոր է հանդիպել ռուսական կինոյի հին եւ բարի կերպարներին՝ միեւնույն ժամանակ բացահայտելով նորերին։

Viasat VIP փաթեթում կարելի է դիտել

•    VIP Premiere –ամենասպասված կինո-պրեմիերաները,
•    VIP Megahit – համաշխարհային կինոհիթերը, օսկարակիրներն ու բլոքբաստերները,
•    VIP Comedy –ամենասիրելի կինոժանրը՝կատակերգություն, որը կբարձրացնի ցանկացած հեռուստադիտողի տրամադրությունը,
•    VIP Serial – լավագույն սերիալները,
•    Viasat Sport – սպորտային ուշագրավ հանդիպումներ, արդի ուժեղագույն մարզիկներ՝ ուղիղ եթերից, պրոֆեսիոնալ մեկնաբանմամբ,
•    Viasat Nature/Viasat History HD –  2 ալիք մեկ կոճակի տակ՝ HD որակով:

Հարկ է նշել, որ «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդներն ունեն հնարավորություն անմիջապես հեռուստաէկրանից բաժանորդագրվելու Viasat ընկերության այն հեռուստաալիքներին, որոնք ներառված չեն իրենց փաթեթում՝ սկսած ընդամենը 190 դրամ ամսավճարից: