15:16 | 15.09.20 | Նորություններ | 1740

Որտե՞ղ դիտել Apple-ի ամենամյա միջոցառումը

Այսօր Երեւանի ժամանակով 21:00-ին կկայանա Apple-ի՝ «Ժամանակը թռչում է» խորագրով առցանց միջոցառումը, որի ժամանակ ընկերությունը կներկայացնի մի շարք նորույթներ:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի միջոցառումը նախապես տեսագրված է: Բացի դա, չեն ներկայացվի iPhone-ի նոր մոդելներ, որոնք միշտ եղել են ամենամյա միջոցառման ամենասպասված մասը:

Apple-ի միջոցառումը կարելի է դիտել ներքեւում նշված հղումով:



Հավելենք, որ iPhone 12-ին Apple-ի երկրպագուները ստիպված են մի փոքր էլ սպասել. նոր մոդելների ներկայացման ժամկետը ձգձգվում է եւ կկայանա հոկտեմբերին:

Նախատեսվում է ներկայացնել չորս մոդել: Այդ մոդելներից երկուսը կլինեն բյուջետային (5,4 եւ 6,1 դյույմ անկյունագծով), իսկ մյուս երկուսը՝ ֆլագմանային (6,1 եւ 6,7 դյույմ):
Միջոցառումը կհեռարձակվի Apple-ի պաշտոնական կայքում: