11:57 | 15.09.20 | Նորություններ | 1710

TikTok-ին այլընտրանք YouTube-ից

YouTube-ը գործարկել է կարճ տեսահոլովակների սեփական ծառայությունը, որտեղ կարելի է ձայնագրել մինչեւ 15 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակներ, օգտագործել վիդեո էֆեկտներ եւ երաժշտություն՝ YouTube-ից:

TikTok-ի պոտենցիալ մրցակից YouTube Shorts ծառայությունն այս պահին հասանելի է Հնդկաստանում՝ Android սարքերի համար: Առաջիկայում այն հասանելի կդառնա նաեւ այլ երկրներում:



Նշենք, որ YouTube-ի ղեկավարությունը պատահական չի ընտրել Հնդկաստանը՝ ծառայությունը գործարկելու համար: Այստեղ TikTok-ը եւ չինական նմանատիպ այլ հավելվածներն արգելափակված են, ուստի գործունեության համար ընդարձակ հնարավորություններ կան: