16:42 | 11.09.20 | Նորություններ | 2093

Google-ի նոր հարթակը կօգնի բլոգերներին գումար վաստակել

Google-ը գործարկել է Fundo հարթակը, որը թույլ կտա բլոգերներին առցանց վճարովի միջոցառումներ կազմակերպել եւ գումար վաստակել:

The Verge-ի տեղեկություններով, առցանց միջոցառում անցկացնելու համար հարկավոր է ընտրել դրա տեսակը, նշանակել ամսաթիվ, նշել տոմսի արժեքը:

Միջոցառման ընթացքում հավաքված գումարը կարելի է ստանալ դրա ավարտից հետո:



Fundo-ի միջնորդավճարը կկազմի տոմսերի վաճառքի 20%-ը: Միջոցառմանը միաժամանակ ներկա կարող է գտնվել մինչեւ 30 մարդ: