15:38 | 04.09.20 | Նորություններ | 11500

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ վագոն-տնակի տխուր պայմաններից կազատվի եւս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնն» աջակցում են Արարատի մարզի Դվին գյուղում երկաթյա կացարանում բնակվող Կարապետյանի ընտանիքին բնակարան ունենալ:

Ծրագրում ընդգրկված՝ Կարապետյանների ընտանիքը շինարարությունը սկսել է իրականացնել համավարակի պայմաններում:

Արդեն մի քանի ամիս ընթացող շինարարությունը փոխել է ընտանիքի անդամների տրամադրությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Աշխատում են օր առաջ ավարտին հասցնել այն, ինչը չի հաջողվել նախկինում: 91-ամյա պապն էլ անհամբեր սպասում է նոր տան բացման արարողությանը: Հույս ունի, որ  որդու ընտանիքը Նոր տարին կնշի քարե տանը, իսկ ինքը, սեղանի պատվավոր հատվածում նստած՝ կընդունի իրենց աջակցող կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչներին:

Սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող՝ տարիների գործընկերներն ակտիվորեն հետեւում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ ձգտելով տարեվերջին արձանագրել ծրագրով նախատեսված՝ ցանկալի արդյունքը: