14:26 | 03.09.20 | Նորություններ | 2570

PicsArt-ը Data Science-ի անվճար դասընթաց կմեկնարկի

PicsArt-ը մեկնարկում է Data Science-ի անվճար դասընթացի դիմումների ընդունման գործընթացը:

Դասընթացի ընթացքում ուսանողները սովորում են վիճակագրություն, տվյալների վերլուծություն եւ մեքենայական ուսուցում: Ծրագրի երրորդ եւ չորրորդ ամիսները նախատեսված են վարձատրվող պրակտիկայի համար։ Նշենք, որ նախորդ դասընթացի տասներկու մասնակիցներից ութը, դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ընկերությունում աշխատանքի են անցել:

Հոկտեմբերին մեկնարկող դասընթացին կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաթեմատիկական, տնտեսագիտական կամ ֆիզիկայի ուղղվածությամբ կրթություն եւ ունեն աշխատանքային փորձ վերլուծության ոլորտում:

Դասընթացի տեւողությունը 4 ամիս է: Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է, իսկ դիմում հայտը հասանելի է այստեղ: