14:26 | 04.08.20 | Նորություններ | 14649

Վիվա-ՄՏՍ. Անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել, որ «Toll-Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:

«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:

Վիվա-ՄՏՍ-ից նշել են ծառայության առավելությունները՝

•    Հաճախորդների արագ տեղեկացում
•    Սպասարկման արդյունավետության բարձրացում
•    Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում
•    Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում
•    Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում
•    Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից
•    Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը

Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:

Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:

Ծառայության գին

Միացման վճար

0 դրամ

Ամսավճար

5 000 դրամ

Մուտքային զանգեր՝ Հայաստանի ֆիքսված ցանցերից

5 դրամ/րոպե

Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից

15 դրամ/րոպե

Բաժանորդագրության ժամկետը

12 ամիս

Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք)

60 000 դրամ


Գները ներառում են ԱԱՀ: