10:12 | 17.07.20 | Նորություններ | 3029

Shant Digital TV-ին վճարումները՝ Telcell Wallet-ով

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն արդեն հնարավորություն ունեն Shant Digital TV հավելվածի իրենց փաթեթների համար վճարել առանց տնից դուրս գալու, օրվա ցանկացած ժամի եւ սիրելի հաղորդումներն ու ֆիլմերը դիտել սմարթֆոնով, պլանշետով կամ Smart TV-ով:

«Ընդամենը պետք է Telcell Wallet-ի «Ինտերնետ եւ ՀՌՑ» բաժնում ընտրել Shant Digital TV-ն, մուտքագրել Shant Digital TV-ի տրամադրած ID-ին, ընտրել նախընտրելի փաթեթն ու վերջ: Փոխանցումը կատարվում է վայրկենապես»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ հնարավոր է փաթեթների համար վճարել անմիջապես Shant Digital TV-ի կայքում` որպես վճարման տարբերակ ընտրելով Telcell Wallet-ը:

«Ուրախ ենք ընդլայնել մեր համագործակցությունը Shant TV-ի հետ: Եվ՛ Telcell-ը, եւ′ Shant TV-ն մշտապես ձգտում են առաջարկել նորարարական պրոդուկտներ, որոնք օգտատերերին ընձեռում են ժամանակը խնայելու եւ իրենց օրն առավել ռացիոնալ կազմակերպելու լայն հնարավորություններ: Համոզված ենք՝ մեր նոր ծառայությունը կնպաստի այդ նպատակին»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ թվային պրոդուկտների զարգացման գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության բջջային հավելվածն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց` վճարել կոմունալները, առցանց ակնթարթային փոխանցումներ կատարել քարտից քարտ, ինչպես նաեւ բանկային ցանկացած հաշվեհամարի, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ եւ այլն։

Իսկ Telcell Wallet-ի Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է տարբեր կետերում գնումների դիմաց վայրկյանական վճարում կատարել՝ հենց Telcell Wallet-ի հաշվեկշռից կամ դրան կցված բանկային քարտից։