11:10 | 14.07.20 | Նորություններ | 2444

$10 մլրդ ներդրում Google-ից Հնդկաստանին՝ թվային տնտեսությունը զարգացնելու համար

Google-ի ղեկավար Սունդար Փիչայը հայտարարել է Google for India հիմնադրամի ստեղծման մասին, որտեղ ընկերությունը կներդնի $10 մլրդ:

Հիմնադրամը առաջիկա հինգ-վեց տարիներին կաշխատի Հնդկաստանի թվային տնտեսության զարգացման ուղղությամբ:

Ընկերությունը ծրագրի իրականացման նպատակով կհամագործակցի Հնդկաստանի կառավարության եւ տեղական ընկերությունների հետ:

Նշենք, որ Հնդկաստանը Google-ի պրոդուկտների համար առանցքային շուկա է, քանի որ երկրում ինտերնետից ակտիվ օգտվողների թիվը 500 մլն է: Նրանցից շուրջ 450 մլն ինտերնետ մուտք է գործում սմարթֆոնից:

Նշենք, որ երկրում խոշոր ներդրումներ են կատարում նաեւ մյուս տեխնոլոգիական հսկաները: Մասնավորապես, այս տարվա ապրիլին Facebook-ը $5,7 մլրդ ներդրեց Jio Platforms կապի օպերատորում: