16:02 | 08.07.20 | Նորություններ | 2152
Samsung ընկերությունը, հետեւելով Apple-ի օրինակին, ծրագրում է ապագայում սմարթֆոնների նոր մոդելները վաճառել՝ առանց փաթեթում ընդգրկելու լիցքավորման սարքը:
Կորեական Etnews հարթակի փոխանցմամբ, նմանատիպ առաջին սմարթֆոնը վաճառքի կհանվի հաջորդ տարի:
Նշվում է, որ ընկերությունը անհրաժեշտ չի համարում սմարթֆոնի հետ անվճար տրամադրել լիցքավորիչ սարք, դա հիմնավորելով նրանով, որ սմարթֆոնների շուկան այնքան հագեցած է, որ բոլորը տանը նմանատիպ մի քանի սարք ունեն:
Այս քայլը կարող է օգնել ընկերությանը նվազեցնել սմարթֆոնների ինքնարժեքը, եւ, ամենայն հավանականությամբ, առանց լիցքավորիչ սարքի առաջին սմարթֆոնները կլինեն էժան մոդելներ: