13:56 | 06.07.20 | Նորություններ | 1997
Հուլիսի 16-ին՝ ժամը 19:00-ին SMARTTalks շարքի շրջանակում կկայանա հանդիպում Շվեյցարիայից ներդրող Սեդրիկ Վոլդբուրգերի հետ՝ Վենչուրային ֆինանսավորում ստարտափների համար թեմայով։
Առցանց հանդիպումը տեղի կունենա Zoom հարթակում։ Հանդիպման լեզուն անգլերենն է։ Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Սեդրիկ Վոլդբուրգերը սկսել է ձեռնարկատիրությամբ զբաղվել դեռեւս տասնչորս տարեկանից։ Նա ստեղծել եւ վաճառել է ձեռնարկություններ ստեղծագործական, առեւտրային եւ բլոկչեյնի ոլորտներում։ Ունի ճարտարագետի կրթություն ETH Zurich համալսարանից եւ հետաքրքրվում է բարդ գլուխկոտրուկներով, մրցունակ պրոդուկտներով եւ ֆինանսական տեխնոլոգիաների ապագայով։ Սեդրիկը վարում է մինիմալիստական կյանք, ունի ընդամենը 64 իր եւ վարում է վլոգ։
Նա հիմնադրել է Tomahawk.VC վենչուրային ֆոնդը, որը մինչեւ 2 մլն դոլար ներդրում է կատարում նոր ստարտափներում, որոնք ունեն գլոբալ ուղղվածություն։