13:51 | 25.06.20 | Նորություններ | 2266

Գյումրիի հեռուստակայանի ալիքների հեռարձակման տեխնիկական միջոցները որոշ ժամանակով կանջատվեն

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացրել է, որ Գյումրիի H=180մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ, ժամը 09։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային եւ ռադիո ալիքների հեռարձակման տեխնիկական միջոցները ժամանակավորապես կանջատվեն։

Միաժամանակ, ընկերությունը հորդորել է վարորդներին՝ սկսած 2020թ․ հունիսի 26-ից, Գյումրիի հեռուստաաշտարակի մոտակայքում տրանսպորտային միջոցները կայանելիս ձեռնարկել համապատասխան պաշտպանիչ միջոցներ՝ ներկի հարվածներից պաշտպանելու նպատակով։

Աշխատանքների ավարտի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։