17:18 | 24.06.20 | Նորություններ | 2859

SmartGateVC-ն ներդրում է կատարել ԱԲ տեխնոլոգիաներ ստեղծող dzook ստարտափում

SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook ստարտափում, որը ստեղծում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ, որոնք մատչելի են դարձնում անհատականացված բարձրորակ նկարազարդումները բոլորի համար:

Հարթակի միջոցով օգտատերերը հաշված րոպեների ընթացքում կարող են իրենց դիմանկարները վերափոխել իլյուստրացիաների։

SmartGateVC ընկերության եւ հրեշտակ ներդրողների նախասաղմնային փուլի ներդրումը ընկերությանը կօգնի միջազգային ընդլայնման եւ պրոդուկտի զարգացման գործում:

Մայիսին հարթակի գործարկումից մինչ օրս, dzook-ը ներգրավվել է օգտատերեր ավելի քան 98 երկրներից, ինչի  արդյունքում ստեղծվել են  70 հազարից ավել նկարազարդումներ: Ընկերությունում նշում են, որ նման արդյունքի dzook-ը հասել է առանց մարքեթինգի վրա որեւէ դրամ ծախսելու։

dzook-ը հունիսի 26-ին կվերադառնա նկարազարդման նոր “anime” ոճով, եւ կհրապարակվի Product Hunt-ում: Ներկայումս dzook-ի օգտատերերին հասանելի է միայն վեբ հարթակը եւ միայն մեկ ոճ՝ glam-ը: Օգտատերերը կարող են ներբեռնել իրենց պատկերազարդ նկարները կամ տպել դրանք տարբեր նվերների վրա եւ ստանալ նվերները առաքման միջոցով:

«Մենք սկսեցինք որպես նվերներ արտադրող ընկերություն եւ ձեռքով ստեղծեցինք հազարավոր պատկերազարդ դիմանկարներ: Այնուհետեւ որոշեցինք միավորել արվեստը եւ տեխնոլոգիան՝ ստեղծելով արվեստի գործեր ԱԲ ալգորիթմի միջոցով, որը սովորեց մեր պես նկարել: Եվ ահա արդյունքը: Այժմ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական արտիստիկ/պատկերազարդ դիմանկարը մկնիկի  մեկ սեղմումով »,- ասում է համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ագատա Բադալյանը։


«Dzook- ի ԱԲ տեխնոլոգիաները տարբերվում են շուկայում առկա լուծումներից, քանի որ դրանք ստեղծված են պրոֆեսիոնալ նկարազարդողների կողմից հետագա օգտագործման համար: Այս առումով dzook-ը ստեղծում է արհեստական բանականության վրա հիմնված ժամանակակից գործիքակազm, որը կարողա ամբողջ աշխարհով մեկ  օգտագործվել պատկերազարդողների կողմից», - նշում է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

«Թիմի հետ աշխատելը մեծ հաճույք է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օր օրի աճում մեծ հրճվանքով եւ ոգեւորությամբ կատարվող աշխատանքի շնորհիվ», - ասում է SmartGateVC-ի գործընկեր  Համբարձում Քաղկեցյանը:

Ընկերությունն այս շաբաթ նախատեսում է գործարկել հարթակը IOS եւ Android օպերացիոն համակարգերում՝ իր օգտատերերի համար հասանելի դարձնելով պատկերազարդ դիմանկարների ստեղծման նոր եղանակները:

«Dzook-ը ԱԲ-ի, արվեստի եւ զվարճանքի հետաքրքիր համադրություն է: Անհամբեր սպասում եմ  նրանց պրոդուկտի գործարկմանը տարբեր հարթակներում»,- ասում է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

SmartGateVC վենչուրային ֆոնդի ներդրող Ռեմ Դարբինյան միացել է ներդրումային շրջանին որպես հրեշտակ ներդրող:

«Dzook-ը ունի հաջող ստարտափ լինելու բոլոր նախադրյալները. ֆանտաստիկ թիմ, որը  շարժվում է նույն ուղղությամբ, համապատասխան  շուկա եւ հեղափոխական տեխնոլոգիա: Նրանց միանում եմ մեծ ոգեւորվորվածությամբ»,- ընդգծել է Ռեմ Դարբինյանը: