15:01 | 19.06.20 | Նորություններ | 2167

Keen․ Google-ի նոր պրոդուկտը թույլ կտա հետաքրքրող ոլորտներին առնչվող կոնտենտ ստանալ

Google ընկերությունը ներկայացրել է Keen ծառայությունը, որի միջոցով օգտատերերը կկարողանան հետեւել իրենց հետաքրքրող ոլորտներում կատարվող զարգացումներին։

Նախագիծը մշակվել է Area 120 ստարտափ ինկուբատորում՝ ընկերության PAIR խմբի կողմից, որն ուսումնասիրում է մարդկանց՝ արհեստական բանականության հետ փոխազդեցության միջոցները։

Keen-ը հասանելի է վեբ եւ Android տարբերակներով եւ իր գործառույթներով հիշեցնում է Pinterest-ը։

Google-ի օգտահաշվի միջոցով նույնականացում անցնելով՝ օգտատերը կարող է նշել, թե որ թեմաներն են իրեն հետաքրքիր։ Ապա, արհեստական բանականությունը կձեւավորի նկարների, հոդվածների, տեսանյութերի, հղումների եւ այլ տիպի կոնտենտի հավաքածու։