14:27 | 12.06.20 | Նորություններ | 1931

ՏՏ ոլորտի կրթական խնդիրներին եւ Covid-19-ի հետեւանքներին նվիրված առցանց քննարկում կկայանա

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեկնարկում է առցանց քննարկումների շարք, որոնց ընթացքում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները կարտահայտեն իրենց տեսակետն արդիական խնդիրների շուրջ։

Առաջին հանդիպման շրջանակում, որը կկայանա հունիսի 15-ին՝ 19:30-ին, կքննարկվեն հետեւյալ թեմաները՝ Կրթության անհամապատասխանությունը շուկային ՏՏ ոլորտում եւ ՏՏ շուկայի փոփոխությունները՝ պայմանավորված Covid-19-ով:

Քննարկումը կվարի Instigate ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Պողոսյանը:

Խոսնակներն են Webb Fontaine Group ընկերության ՏՏ հետազոտության եւ զարգացման տնօրեն Արա Շամիրզայանը, VMware ընկերության Ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը, Mentor Graphics a Siemens Business (USA) ընկերության զարգացման ինժեներական տնօրեն Սեդրակ Սարգիսյանը, Xilinx, Inc. ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արա Մարկոսյանը, Renderforest ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Էդգար Մարուքյանը:

Ուղիղ եթերի ընթացքում բանախոսները կպատասխանեն օգտատերերի հարցերին։ Հարցերը հնարավոր է ուղարկել այստեղ: